Ֆրանսիան շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Հարավային Կովկասում. Օլանդ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված մայիսի 28-ին Հանրաապետության օրվա հետ: Նամակում Օլանդը գոհունակություն է հայտնել ոչ վաղ անցյալում Բաքու կատարած այցի ժամանակ իր ընդունելության կապակցությամբ:

Օլանդի խոսքերով՝ վերջին տարիներին ամրապնդվել է երկու երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը: Օլանդը կարծում է, որ ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունն այդ երկրին հնարավորություն կտա ի ցույց դնել իր հավատարմությունն այն արժեքներին, որոնց պաշտպանում է տվյալ կազմակերպությունը:

Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան շարունակելու է Հարավային Կովկասում իր ակտիվ գործունեությունը՝ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

Տեսանյութեր

Լրահոս