Անդրանիկ Մանուկյանն ուզում է տեղափոխվել Ռուսաստան՝ մինչ այդ ազատելով Յուվեցի Կարոյի փեսային. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանը Հայաստան է ժամանել մի քանի առաքելությամբ:

«Նա յուր խնամիների հետ փորձում է հնարավորինս «թեթև պրծացնել» Վերնիսաժի դեպքերի մասնակից իր փեսայի եղբորը՝ Յուվեցի Կարոյի փեսային, որի համար ոտքի է հանել ողջ պաշտոնական հիերարխիան, նախկին պաշտոնյա-ոստիկանապետերի էսկադրոնով հանդերձ:

Պակաս կարևոր չէ նաև Սերվիզի Անդոյի հաջորդ «սերվիզը». նույն «էսկադրոնների» միջոցով փորձ է արվում գլուխ բերել նրա նոր աշխատանքի հարցը. բանն այն է, որ մեծն «դիվանագետ» Մանուկյան Անդրանիկն այլևս անելիք չունի ԵՄ-ի հետ ասոցացվող Ուկրաինայում և ցանկանում է հեռանալ այնտեղից` դառնալով «ծովերի թագուհի» ՌԴ-ում: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի վրա աչք ուներ նաև Բելգիայում դեսպան Ավետ Ադոնցը, որին, սակայն, որոշել են Իսպանիա տեղափոխել:

Նրա տեղում թերևս կնշանակվի ԱՄՆ-ում մեր դեսպան Թաթուլ Մարգարյանը: Իսկ Ռուսաստանի դեսպանի հավակնորդներից է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս