
Վրաերթ Գեղարքունիքի մարզում. բժիշկները պայքարում են 8-ամյա երեխայի կյանքի համար. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երանոս գյուղի բնակիչ, 19-ամյա Հարություն Հարությունյանը իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 27 ՕՏ 428 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Լիճք գյուղի բնակիչ, 8-ամյա Նարեկ Սահակյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Մարտունու բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է ծանր կայուն վիճակում և նրան տեղափոխել են Երևան:
Մանրամասներն՝ այստեղ