
Դավութօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապել է ԼՂ-ի խնդրի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Մոսկվայում կարևորել է Հարավային Կովկասի հակամարտությունների՝ Աբխազիա, Հարավային Օսիա ու Ղարաբաղ, խաղաղ ճանապարհով կարգավորելը:
Դավութօղլուի խոսքերով՝ տվյալ հարցում համընկնում են Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը: Դավութօղլուն հերթական անգամ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը շաղկապել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, ինչը նրա կարծիքով՝ նոր ժամանակաշրջան կբացի տարածաշրջանի բոլոր դերակատարների համար: