Տիգրան Սարգսյանին օգնության հասավ Հովիկ Աբրահամյանը (տեսանյութ)

ՀՀԿ համագումարին այսօր մասնակցում էր նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Լրագրողները, բնականաբար, փորձեցին մի քանի հարցեր ուղղել նրան, սակայն նախկին վարչապետը հրաժարվեց պատասխանել՝ հայցելով լրագրողների ներողամտությունը։

Երբ վերջիններս շարունակեցին հարցեր տալու փորձերը, Տիգրան Սարգսյանին օգնության հասավ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով. «Տիգրան Սուրենիչն իր ասածները, գործը արել գնացել է, ի՞նչ եք ուզում…»։

Չնայած սրան՝ լրագրողները հարց ուղղեցին, թե Տիգրան Սարգսյանն ինչպես է վերաբերվում գործարարներին հարկային դաշտ բերելու՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը։ «Ես ձեր հարցերին չեմ պատասխանելու։ Խնդրում եմ ներողամիտ լինել, ձեր հարցերին հետո կպատասխանեմ»,- ի պատասխան նշեց նախկին վարչապետը, ինչից հետո Հ. Աբրահամյանը կրկին միջամտեց՝ ասելով. «Ի՞նչ եք ուզում.. Ամոթ է չէ՞ վերջապես։ Մարդը 5 անգամ ներողություն է խնդրում, իսկ դուք ճնշում եք գործադրում, հետո խոսում եք իշխանության ճնշումների մասին»։

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս