
Իրանում արգելել են Instagram-ը. աղբյուր

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական դատարանն արգելել է լուսանկարներ փոխանակելու խոշորագույն ծառայություններից մեկը՝ Instagram-ը: Այս մասին գործակալությանը հայտնել է դատարանում նրա աղբյուրը:
Իրանական դատարանը նման որոշում է ընդունել մի շարք քաղաքացիների կողմից բողոք ներկայացնելուց հետո, որոնք ընդգծել են, որ Instagram-ը խախտում է իրենց մասնավոր կյանքը, ինչից հետո դատարանը կայացրել է նման որոշում: Իրանում արգելափակված են նաև Twitter-ը, Facebook-ը և այլ հանրաճանաչ սոցցանցեր: