
Վարչապետը քառյակի չքվեարկելը բոյկոտ չի համարում. azatutyun.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի համարում, թե խորհրդարանական խմբակցությունները բոյկոտել են կառավարության ծրագիրը՝ չմասնակցելով քվեարկությանը: Այս մասին գրում է azatutyun.am-ը:
Հիշեցնենք, փաստաթուղթը հինգշաբթի օրը ընդունվեց ձայների 70 կողմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Բացառությամբ իշխող Հանրապետականի, խորհրդարանական մյուս խմբակցությունները՝ «Ժառանգություն»-ը, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը և «Օրինաց երկիր»-ը չմասնակցեցին քվեարկությանը:
Երեկ երեկոյան իշխող Հանրապետականի (ՀՀԿ) գերագույն մարմնի նիստի մեկնարկին պատասխանելով «Ազատության» հարցին՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե այդ ուժերը «միմյանցից են քաշվել», դրա համար էլ կողմ չեն քվեարկել:
Մանրամասներն՝ այստեղ