Ռուսաստանն ուժեղացնում է արտերկրում գտնվող իր ռազմաբազաները. Սերգեյ Շոյգու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ուժեղացնում է արտերկրում գտնվող իր ռազմաբազաները, ինչպես նաև մասնակցում է ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի երկրների զինված ուժերի ուժեղացմանը: Այս մասին այսօր Մոսկվայում անվտանգության կոնֆերանսում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն.
«Վերջին շրջանում ջանքեր են գործադրվել Տաջիկստանում ու Ղրղզստանում ռուսական ռազմաբազաների ուժեղացման կապակցությամբ. մեծացվել է Կանտի ավիաբազայի (Ղրղզստան) ավացիայի թվաքանակը և դիվիզիոնի կազմի է հասցվել 201-րդ բազան (Տաջիկստան)»: