
Մոտ ժամանակներս Սև ծով կմտնեն ՆԱՏՕ-ի նոր ռազմանավեր. Ջո Բայդեն

УНН-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Սև ծով կմտնեն ՆԱՏՕ-ի նոր ռազմանավեր՝ նավահանգիստներ այցելելու ու ռազմածովային զորավարժություններ անցկացնելու նպատակով:
Բայդենի խոսքերով՝ Ղրիմում իրականացված ագրեսիան խոսում է հօգուտ ցամաքում, օդում ու ջրում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացման անհրաժեշտության.
«Վերջին շաբաթներին մենք ուղարկել ենք մեր նավերը՝ «Թրաքսթոն», «Կուկ», «Թեյլոր», ինչպես նաև ուսուցում ենք իրականացրել Viper F-16 ինքնաթիռներով: Առաջիկա օրերին մենք կուղարկենք նոր նավեր»:
Բայդենն ընդգծել է, որ նոր նավերի թվում է լինելու նաև Vella Gulf հրթիռակիր հածանավը: Վերջինս Սև ծով պետք է մուտք գործի այսօր: