Բաժիններ՝

Պուտինը կարծում է, որ եկել է «գունավոր հեղափոխություններից» հրաժարվելու ժամանակը

Ռուսական Московский комсомолец թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում տեղի ունեցած Անվտանգության միջազգային կոնֆերանսի մասնակիցներին հղած իր ուղերձում միջազգային հանրությանը կոչ է արել կայունությանն ու անվտանգությանը պաշտպանել հնացած տրամաբանությունից, զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերից և այլ երկրների գործերին միջամտելուց, ինչն առաջացնում է «գունավոր հեղափոխություններ»:

Պուտինն ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների բազմակենտրոն նոր համակարգի կայացման գործընթացն ուղեկցվում է գլոբալ անկայունության ուժեղացմամբ: Պուտինի խոսքերով՝ դեռ չի հաջողվել էական առաջընթաց գրանցել խաղաղության, կայունության ու անվտանգության միասնական տիրույթի ձևավորման հարցերում.

«Լարվածությունը պահպանվում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, կան լուրջ ռիսկեր՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ:

Ակնհայտ է, որ ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները պահանջում են հրաժարվել հնացած տրամաբանությունից, զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերից, սեփական բաղադրատոմսերն ու կողմնորշման արժեքները մյուս ժողովուրդների վզին փաթաթելու փորձերից, այդ թվում նաև «գունավոր հեղափոխությունների» ճանապարհով: Ներկայիս ժամանակը պահանջում է միավորել միջազգային հանրության ողջ ջանքերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս