Բաժիններ՝

ՌԴ Գլխավոր շտաբը չի բացառում Արևմուտքի կողմից Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություններ սկսելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Մոսկվայում տեղի ունեցած անվտանգության կոնֆերանսի ժամանակ չի բացառել Սիրիական հակամարտությանն Արևմուտքի ուժային միջամտության հնարավորությունը.

«Չի կարելի բացառել Բաշար Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողությունը: Սիրիական ներքին զինված հակամարտությունը վերափոխվել է ինքնիշխան պետության դեմ գործնականում համայն աշխարհի արմատական իսլամական ուժերի պատերազմի»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականի գարնանից Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է 150.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս