ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգ է ռուս-իրանական էներգետիկ հնարավոր գործարքի կապակցությամբ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտահոգ է Իրանում ռուսական նոր էներգաբլոկների հնարավոր կառուցման կապակցությամբ: Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին.
«Ակնհայտ է, որ դա մտահոգության տեղիք է տալիս: Մենք այդ հարցը բարձրացրել ենք ավելի վաղ»: Փսակին ընդգծել է, որ տվյալ թեմայով չի տիրապետում նոր տեղեկատվության:
Ռուսաստանն ու Իրանը կարող են մինչև տարեվերջ ստորագրել միջկառավարական համաձայնագիր, որը կառնչվի Ռուսաստանի կողմից Իրանում ատոմակայանների համար 8 նոր էներգաբլոկ կառուցելուն: Դրանցից երկուսը նախատեսված կլինեն Բուշեհրի ատոմակայանի համար: