
Էրդողանը կարգադրել է արագացնել հայրենական մշակման ավտոմեքենայի արտադրությունը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարգադրել է արագացնել հայրենական մշակման ավտոմեքենայի արտադրությունը: Նրա խոսքերով՝ ոմանք կասկած են հայտնում, թե արդյոք անհրաժե՞շտ է, որ Թուրքիան թողարկի հայրենական ավտոմեքենա.
«Վստահաբար կարող եմ ասել, որ եկել է հայրենական ավտոմեքենայի արտադրման ժամանակը: Թուրքիան պետք է ոչ միայն օգտագործի նորագույն տեխնոլոգիաներ, այլև՝ ստեղծի դրանք»:
Ներկա դրությամբ Թուրքիան ավտոմեքենաների արտադրությամբ Եվրոպայում զբաղեցնում է 6-րդ տեղը: Երկրում թողարկվում (կամ հավաքվում) են Ford, FIAT, Renault, Toyota, Honda, Opel, Hyundai, Mercedes-Benz և MAN մակնիշի ավտոմեքենաներ: Բացի այդ, Թուրքիան արտադրում է սեփական ավտոբուսներ՝ BMC, Temsa և Otokar:
Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի (TÜİK) հաղորդմամբ՝ երկրում շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցների քանակը հասնում է 17.653.281 մարդու:
Դրանց 51.4 տոկոսը կազմում են մարդատար, 16.4 տոկոսը՝ բեռնատար մեքենաները, 15.3 մոտոցիկլետները, 8.7 տոկոսը՝ տրակտորները, 1.4 տոկոսը՝ ավտոբուսները, 6.8 տոկոսը՝ այլ նշանակության ավտոտրանսպորտային միջոցները: