Մայիսի 29-ին Աստանայում ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Այս մասին գործակալության մոսկովյան թղթակցին հայտնել է Եվրասիական տնտեսական միության կազմակերպչական կոմիտեն:
Վերջինիս հաղորդմամբ՝ պայմանագիրը ստորագրելու են Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները: Ստորագրման արարողակարգին ներկա են գտնվելու նաև Հայաստանի ու Ղրղզստանի նախագահները: Նախագահները նախ հանդիպում կանցկացնեն նեղ, ապա՝ նաև ընդլայնված կազմով:
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո մամուլի համար կանցկացվի ճեպազրույց: Փաստաթղթի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ: