Բաժիններ՝

Գնողունակ ենք դառնում

Աշխատավարձը շարունակում է ավելի արագ աճել, քան սպառողական ապրանքների գները։ Համենայնդեպս, այդպես է փաստում պաշտոնական վիճակագրությունը։

Այսպես, 2014թ. հունվար-ապրիլ ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.2%-ով և կազմել 159.5 հազար դրամ։ Այդ թվում, պետական հատվածում աշխատավարձն աճել է 6%-ով (138.4 հազար դրամ), մասնավոր հատվածում՝8.5%-ով (190.1 հազար դրամ)։

Միևնույն ժամանակ, սպառողական գների ինդեքսը (գնաճը) նույն ժամանակահատվածում կազմել է 4.6%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս