Արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.4%-ով և կազմել 369.7 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Տնտեսության մյուս բոլոր ճյուղերում աճ է գրանցվել։
Շինարարության ոլորտում արձանագրվել է 0.7% աճ (շինարարության ծավալը՝61.7 միլիարդ դրամ), ծառայությունների ոլորտն աճել է 2.8%-ով (317.7 միլիարդ դրամ)։
Գյուղատնտեսության արտադրանքի ծավալն աճել է 4.1%-ով և կազմել 111.2 միլիարդ դրամ։
Առևտրաշրջանառության ծավալը կազմել է 627 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիռից բարձր է 5.1%-ով։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 3.6% է։