Դոլարը նկատելիորեն էժանացավ
Այսօր՝ մայիսի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.26 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.52%-ով, ինչը լուրջ տատանում է։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն 60 հազար դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 411 դրամ, վաճառքինը՝ 414 դրամ։