Տիգրան Սարգսյանը կհեռանա՞ ՀՀԿ-ից. «Հրապարակ»
«Հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը ներկայացել է 5 կիլոյանոց պապկայով` մայիսի 24-ի ՀՀԿ համագումարի մասին. ինչ ելույթներ` ինչ թեմաներով, ընդմիջումը` երբ, ֆուրշեթո՞վ, թե՞ «բեզ», ովքեր պետք է մասնակցեն, հյուրեր լինելո՞ւ են, թե՞ ոչ»,- գրում է «Հրապարակ»-ը թերթը՝ ավելացնելով. «Բաց է մնացել հարցը.
ՀՀԿ խորհուրդն ընդլայնվելո՞ւ է, թե՞ ոչ, ոմանք, ասենք` Տիգրան Արզաքանցյանը, խորհրդից դո՞ւրս է գալու, որովհետև Հայաստանում չէ: Նոր մարզպետներ են հայտնվել, նրանք դառնալո՞ւ են խորհրդի անդամ, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով, ՀՀԿ առանց այն էլ գերաճ տված խորհուրդը ևս մեկ տասնյակ «նվիրյալներով» ուռճացվելու է: ՀՀԿ համագումարի ինտրիգը, սակայն, ինչպես միշտ, ՀՀԿ տեղակալներին, ԳՄ անդամներին է վերաբերելու:
Նոր անդամներ ավելանալո՞ւ են ԳՄ-ում. այս հարցը նույնպես բաց է թողել Սերժ Սարգսյանը, ինտրիգը հասցնելով առաջիկա հինգշաբթի օրվա ԳՄ նիստ: Ըստ ծերակույտի մեր աղբյուրի` կա 3 տարբերակ. ԳՄ-ն մնում է նույնը: ԳՄ-ն փոքրացվում է՝ Տիգրան Սարգսյանը մեկնելու է ԱՄՆ, հնարավոր է նա ոչ տեղակալ և ոչ էլ ԳՄ անդամ լինի:
Եվ ԳՄ-ն ընդլայնվում է, որովհետև նոր կառավարություն ու նոր դեմքեր են հայտնվել: Բանն այն է, որ ԳՄ-ն այն ղեկավար մարմինն է, որտեղ Սերժ Սարգսյանը պետք է ունենա բացարձակ մեծամասնություն, հակառակ Հովիկ Աբրահամյանի ցանկության, որը նույնպես ցանկանում է իր մարդկանցով համալրել այն»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
անցով համալրել այն»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։