Բաժիններ՝

Պեկինում ԱՄՆ դեսպանը կանչվել է Չինաստանի ԱԳՆ

Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարի օգնական Չժեն Ցզեգուանը կանչել է ԱՄՆ դեսպան Մաքս Բակուսին՝ կապված Չինաստանին կիբեր լրտեսության մեջ մեղադրելու հետ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ը:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը երեկ տնտեսական կիբեր լրտեսության մեջ է մեղադրել չինացի 5 զինվորականի: Նրանք մեղադրվում են միջուկային ու արևային էներգետիկայի և մետալուրգիայի ոլորտներում գործող ամերիկյան 6 առաջատար ընկերությունների կոմերցիոն գաղտնիքները հափշտակելու մեջ:

Այդ ընկերությունների թվում են հայտնվել նաև Alcoa-ն և Westinghouse Electric-ը: Չինաստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարել է, որ ԱՄՆ-ի մեղադրանքները հնարանք են վնասում են չին-ամերիկյան հարաբերություններին ու երկրների միջև փոխադարձ վստահությանը: 

Չինաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկիրն արդեն քանիցս հերքել է ամերիկյան իշխանությունների մեղադրանքները: Բացի այդ, նա ԱՄՆ-ից պահանջել է անհապաղ ուղղել սխալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս