Աշոտ Մելիքյան. Այն մարդը, որը չի կարողանում շփվել լրագրողների հետ, իրավունք չունի լինել պատգամավոր. «Ա1+»
«Միգուցե լրագրողների մեջ որեւէ մեկը անբարոյական վարքագիծ ցուցաբերի, բայց բոլորի նկատմամբ նման վերաբերմունք պատգամավորին վայել չէ»,- անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջեւ այսօրվա միջադեպին՝ «Ա1+»-ին ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Շուշան Պետրոսյանը կիրթ մարդու հավակնություններ ունի, եւ հարիր չէ նրան նման արտահայտություններ անել։ Այն մարդը, որը չի կարողանում շփվել լրագրողների հետ, իրավունք չունի լինել պատգամավոր, քաղաքականությամբ զբաղվել։ Ցանկացած սուր հարց պատգամավորի համար պետք է նվեր լինի»,- ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ լինում են դեպքեր, երբ հարցը պատգամավորի համար դառնում է ցուլին կարմիր կտոր ցույց տալու նման մի բան։
Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում: