Բաժիններ՝

Լուգանսկի ժողովրդական հանարապետությունում ընդունել են Սահմանադրություն և ընտրել ղեկավարներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանարապետության ժամակավոր խորհրդարանի գործառույթներ կատարող պետխորհուրդն ընդունել է Սահմանադրություն: Նախօրեին Լուգանսկի ժողովրդական հանրապետության շրջաններում ու քաղաքներում ընտրվել են Պետխորհրդի պատգամավորները:

Հանրապետական հավաքի ժամանակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար է ընտրվել Վալերի Բոլոտովը: Հանրապետական հավաքի նախագահ է ընտրվել Ալեքսեյ Կարյակինը, իսկ վարչապետ՝ Վասիլի Նիկիտինը:

Վերջինս հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում իր առաջին քայլը լինելու է կառավարության ձևավորումը: Նիկիտինը խոստացել է կոնկրետ թեկնածուների անունները թվարկել ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031