Ուորլիքը կոչ է արել համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած հերթական գրառմամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել համատեղ օգտագործել ջրային պաշարները.
«Խոսքը Սարսանգի ջրամբարի մասին է: Եթե կողմերը կարողանան համատեղ օգտագործել ջրային պաշարները, ապա դա կլինի դրական քայլ»: Ուորլիքը սոցցանցի իր էջում տեղադրել է Սարսանգի ջրամբարի լուսանկարը: