Բաժիններ՝

Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է դառնալ Թբիլիսիի քաղաքապետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին (2004-2005 թվականներ) արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին ցանկություն է հայտնել դառնալ Թբիլիսիի քաղաքապետ:

Դրա հետ կապված՝ այսօր նա ԿԸՀ է ներկայացնելու Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին հայտ: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնին հավակնողների գրանցման գործընթացի ժամկետն սպառվում է այսօր, ժամը 18.00-ին:

Հիշեցնենք, որ  Վրաստանի ԿԸՀ-ը մոտ 10 օր առաջ ավարտել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում կուսակցությունների գրանցման գործընթացը: Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հունիսի 15-ին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031