
Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի հանդեպ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի միջուկային ծրագրի խնդրի հանդեպ.
«Ինձ չզարմացրեց ոչ վաղ անցյալում ՄԱԿ-ի ներկայացրած զեկույցը, որը վկայում է, որ Իրանն անդադար փորձեր է ձեռնարկում՝ մոլորեցնելու համար միջազգային հանրությանը, շարունակում է մշակել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և խուսափում է կատարել ՄԱԿ ԱԽ-ի որոշումների շրջանակներում իր պարտավորությունները:
Կարծում եմ, որ գերտերություններից պահանջվում է հստակ ու ամուր քաղաքականություն: Ես կարծում եմ, որ Իրանի հետ բանակցային գործընթացում առաջընթացի հետ մեկտեղ միջազգային հանրությունը պետք է առաջնորդվի մեկ սկզբունքով. չի կարելի այաթոլլահներին թույլ տալ հաղթել: Չի կարելի Իրանին թույլ տալ ստեղծել միջուկային զենք»: