
Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռների մշակումը. ՄԱԿ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռների մշակումը: Այս մասին նշված է ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցում:
Զեկույցի համաձայն, Իրանը շարունակում է զբաղվել բալիստիկ հրթիռների մշակմամբ, թեև 2010 թվականին ՄԱԿ ԱԽ-ի բանաձևով դա արգելվել էր իսլամական հանրապետությանը:
Զեկույցում նշված է, որ Իրանը հետաձգել է հրթիռների տեսակներից միայն մեկի փորձարկումը, իսկ ընդհանուր առմամբ նա չի դադարեցրել տվյալ ոլորտի մշակումները:
ՄԱԿ-ի փորձագեներին հաջողվել է գտնել հրթիռների փորձարկման նոր հարթակ, որը գտնվում է Շահրուդ քաղաքի հարևանությամբ, ինչպես նաև հաջողվել է պարզել, որ Իմամ Խոմեյնիի անվան Տիեզերական կենտրոնի հարևանությամբ արդեն իսկ գրեթե ավարտված է հրթիռային համալիրի կառուցումը: