
Լեհաստանը հուսով է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև վիզային ռեժիմը կվերացվի մինչև 2015 թվականի կեսեր

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Լեհաստանը հուսով է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև գործող վիզային ռեժիմը կվերացվի մինչև 2015 թվականի կեսերը: Այս մասին Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ հանդիպման արդյունքներով կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին.
«Եթե դուք անեք այն, ինչն անհրաժեշտ է, ապա մենք կաջակցենք ձեզ: Հուսով ենք, ր դա կարելի է իրականացնել մինչև հաջորդ տարվա կեսեր: Կարևոր է, որ Ուկրաինան կյանքի կոչի խորհրդարանի ընդունած օրենքները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ունենալու համար»: