Կրեմլը սպասում է Դոնբասի հանրաքվեների արդյունքների գործնական կիրառմանը
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը և հարգանքով է վերաբերվում բնակչության կամարտահայտությանը.
«Մոսկվայում հարգանքով են վերաբերվում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակչության կամարտահայտությանը և ելնում են նրանից, որ հանրաքվեների արդյունքների գործնական կիրառումը կիրականացվի քաղաքակիրթ ճանապարհով՝ առանց որևէ բռնության, Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչների միջև երկխոսության միջոցով: Այդպիսի երկխոսության հաստատումը ողջունվում է ամեն տիպի միջնորդական ջանքերի, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի գծով»:
Հայտարարության մեջ ընդգծվել է քվեարկության մասնակցության բարձր ցուցանիշը (80 տոկոս): Սակայն Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 1/3-ից էլ պակաս մասը: