
Տուրչինովը սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել Դոնբասի հանրաքվեի կազմակերպիչներին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը «կեղծիք» է որակել երեկ Դոնբասում անցկացված հանրաքվեն:
Նա սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել կեղծ հանրաքվեի կազմակերպիչներին: Տուրչինովը Դոնեցկում ու Լուգանսկում այսպես կոչված անկախության հռչակումը կործանարար է համարում այդ շրջանների տնտեսության համար՝ գտնելով, որ այն հիրավի սպառնում է քաղաքացիների կյանքին ու բարօրությանը:
Տուրչինովը հայտարարել է, որ կեղծ հանրաքվեի կազմակերպիչներին ոգեշնչել է Ռուսաստանի ղեկավարությունը, որի նպատակն Ուկրաինայում տիրող իրավիճակի ամբողջովին անկայունացումն է, նախագահական ընտրությունների ձախողումը և ուկրաինական իշխանությունների տապալումը: