 
                        Բանակի ջանքերի շնորհիվ Սիրիան անշեղորեն ընթանում է դեպի հաղթանակ. Բաշար Ասադ
 
                                    Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է Համա նահանգից ժամանած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունն աջակցելու է ազգային հաշտեցմանը, որտեղ որ հնարավոր է դա:
Ասադը հավելել է, որ Սիրիայի կառավարությունը ձգտելու է հասնել երկրում անվտանգության ու կայունության լիակատար վերականգնմանը: Ասադն ընդգծել է, որ պետությունը շարունակելու է պայքարն ահաբեկչության դեմ: Նրա խոսքերով՝ բանակի ջանքերի շնորհիվ Սիրիան անշեղորեն ընթանում է դեպի հաղթանակ:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Բաշար Ասադը հայտարարել էր, թե Սիրիական ճգնաժամում վրա է հասել շրջադարձային պահը՝ հօգուտ իշխանությունների:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        