
Ֆրանսուա Օլանդը ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Բաքվում Օլանդը մասնակցել է ֆրանսիական վարժարանի բացման արարողակարգին՝ հայտարարելով, որ այն կարևոր դեր կխաղա երկու երկրների միջև կապերի զարգացման հարցում: Օլանդը կարևորել է Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը:
Օլանդը հույս է հայտնել, որ ներկայիս այցը չի լինի իր ադրբեջանական վերջին այցը: