
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգն արդեն ուժի մեջ է

Մայիսի 10-ին ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Ըստ այդմ, ՀՀ կառավարությանը հանձնարարվում է եռամսյա ժամկետում ապահովել պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգով նախատեսված միջոցառումների` 2015-2017 թվականների ծրագրի մշակումն ու հաստատումը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ ՀՀ Նախագահին ներկայացնել տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգով և միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Հայեցակարգի համաձայն՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմամբ պետական սահմանի անցման կետերում գործառույթներ իրականացնող մարմինների միջև կիրականացվի իրավասությունների վերաբաշխում և օպտիմալացում` նվազեցնելով պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների միջև անմիջական շփումներն ու արդյունքում` սահմանահատումը կդարձնի ավելի հարթ, անխոչընդոտ և սահուն:
Մանրամասներն` այստեղ