Բաժիններ՝

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է Կիև

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկօրյա այցով Կիև է ժամանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Նրա հետ հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերի մոսկովյան այցի (մայիսի 7) արդյունքները:

Բացի այդ, քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» և Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության գործունեության ընդլայնումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031