Բաժիններ՝

Ռուսական կողմն ամերիկացի գեներալին մեղադրել է աշխարհագրական թույլ գիտելիքներ ունենալու մեջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով Ռուսաստանի ռազմաօդային ուժերի թռիչքներն անհնար է անվանել ԱՄՆ-ի համար մարտահրավեր:

Դրանով իսկ նա մեկնաբանել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի խաղաղօվկիանոսյան ստորաբաժանման հրամանատար, գեներալ Հերբերտ Կարլայլի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի ռազմական կտրուկ ակտիվացում է նկատել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ), ինչը նա շաղկապել էր Ուկրաինայի դեպքերի հետ:

ՌԴ ՊՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը ռուսական գործակալությանը հայտնել է. «Նախևառաջ ԱՄՆ-ը Բերինգի նեղուցի միջոցով փաստացիորեն սահմանակցում է Ռուսաստանի հետ:

Դրա համար էլ Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով ռուսական ռազմաօդային ուժերի ինքնաթիռների թռիչքներն առնվազն տարօրինակ է ԱՄՆ-ի համար որպես մարտահրավեր դիտարկելը, առավել ևս, որ Ռուսաստանի արևելյան սահմաններին ամերիկյան հետախուզական ավիացիայի թռիչքների ինտենսիվացումը երբեք էլ չի նվազել Սառը պատերազմի ավարտից ի վեր:

Եվ երկրորդ՝ Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում ռուսական ինքնաթիռների պլանային թռիչքներն Ուկրաինայի դեպքերի հետ շաղկապելը կարող է լինել միայն աշխարհագրական վատ գիտելիքներ ունենալու հետևանք, առնվազն նրա համար, որ այդ շրջանները գտնվում են Երկրի տարբեր կիսագնդերում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս