Բաժիններ՝

Ստամբուլում մայիսմեկյան բախումներ են գրանցվել

Թուրքական Haber7  հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ստամբուլի մի շարք շրջաններում բախումներ են գրանցվել ոստիկանության ու մայիսմեկյան երթի մասնակիցների միջև: Վերջիններս քարեր ու դյուրավառ նյութեր են նետել ոստիկանների վրա: Ոստիկաններն իրենց հերթին արցունքաբեր գազ և ջրաշիթեր են կիրառել նրանց վրա:

Երկու կողմից էլ կան տուժածներ, այդ թում նաև երեք երեխա: Ստամբուլի ոստիկանությունն այսօր առավոտյան  արգելափակել է դեպի «Թաքսիմ» կենտրոնական հրապարակ տանող մատույցները: Իշխանությունները նախապես արգելել էին այդ հրապարակում մայիսմեկյան երթ անցկացնելը:

Մայիսմեկյան երթին միացել են նաև ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներ ու ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031