Բաժիններ՝

Ուկրաինայում ՌԴ ռազմածովային կցորդին հայտարարել են persona non grata

РБК-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի ռազմածովային կցորդին հայտարարել են persona non grata (անցանկալի անձ): Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային կցորդ Կիրիլ Կոլյուչկինին ձերբակալել են երեկ՝ հետախուզական ակցիա ձեռնարկելիս: Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Կոլյուչկինի գործունեությունը համատեղելի չէ դիվանագիտական կարգավիճակի հետ՝ համաձայն դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի:

Կոլյուչկինը մոտ ժամանակներս կլքի Ուկրաինայի տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031