Նոր աշխարհում Ադրբեջանի դերն աներևակայելիորեն աճել է. Սաակաշվիլի
Haqqin.az պորտալին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատել է Ռուսաստանի իշխանություններին և անդրադարձել է Ադրբեջանի նոր դերակատարությանը. «Այսօր Ուկրաինան գտնվում է այնտեղ, որտեղ Վրաստանը գտնվել է 2003 թվականին:
Ռուսական կառավարության գլխավոր առաջադրանքն ուկրաինացիներին թույլ չտալն է, որ նրանք անեն այն, ինչ 10 տարի առաջ Վրաստանում կարողացանք անել մենք՝ ստեղծել պետականութուն: Պուտինի վերջին գործողությունները պայմանավորված են ոչ միայն Արևմուտքի, այլև՝ Ռուսաստանի թուլությամբ:
Դա քաղաքական կամքերի պատերազմ է: Պուտինն ունի հարձակման կամք, իսկ Արևմուտքը չունի նրանդ դիմադրելու կամք: Դա նոր ժամանակի մեծ մարտահրավեր է»:
Սաակաշվիլին, հիշեցնելով, որ Վրաստանում իշխանափոխության հասնելու համար, Պուտինը հավաքել էր վրացի միլիարդատերերին, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն այժմ էլ նույն տեխնոլոգիան կիրառում է Ադրբեջանի նկառմամբ՝ Մոսկվայում հավաքելով ադրբեջանցի միլիարդատերերին.
«Եթե Ադրբեջանը կորցնի իր անկախությունը, ապա մեր երկիրը կհայտնվի «մազից կախված վիճակում»: Եթե Պուտինին հաջողվի Ադրբեջանում անել այն, ինչը նա արեց Վրաստանում, ապա մեր տարածաշրջանի երկրները կկորցնեն իրենց իրական անկախությունը:
Որքանով որ հասկանում եմ, Ռուսաստանն իր առաջադրանքները լուծում է փուլ առ փուլ՝ սեփական ուշադրությունն ու ուժը տվյալ պահին կենտրոնացնելով միայն մեկ երկրի վրա: Դրա համար էլ քանի դեռ Պուտինը զբաղված է Ուկրաինայով, Ադրբեջանն ունի ժամանակ:
Բայց եթե Ռուսաստանը որոշի, որ Ուկրաինայում լուծված են բոլոր առաջադրանքները, ապա նա մեծ գայթակղություն կունենա՝ զբաղվելու համար Ադրբեջանի խնդրով: Ինչո՞ւ: Որովհետև Եվրոպան ընդհուպ մոտեցել է ռուսական էներգակիրներից հրաժարվելու մասին որոշմանը, ինչն ամբողջովին փոխում է ողջ եվրասիական տիրույթի պատկերը:
Առանց ադրբեջանական ու թուրքմենական գազի, որը կարող է արտահանվել միայն Ադրբեջանի տարածքով, Եվրոպան չի կարող գոյատևել: Այդ իրողությունը գիտակցել են ինչպես եվրոպացիները, այնպես էլ՝ ամերիկացիները: Նոր աշխարհում Ադրբեջանի դերն աներևակայելիորեն աճել է»: