![](/banners/BeFunky-design.jpg)
Յանուկովիչն ուկրաինացիներից հափշտակել է ավելի քան 100 միլիարդ դոլար
![](https://168.am/wp-content/uploads/2014/05/1398875989-6671-yanukovich.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացիներից հափշտակել է ավելի քան 100 միլիարդ դոլար: Այս մասին Լոնդոնում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
Նրա խոսքերով՝ այդ միջոցների մի մասը հայտնվել է եվրոպական բանկերում, իսկ մի մասն էլ՝ Ռուսաստանում: Մախնիկցին պնդել է, որ այս տարեսկզբին բեռնատարներով սահմանից դուրս է բերվել առնվազն 32 միլիարդ դոլար՝ կանխիկ: Հենց այդ միջոցներով էլ ֆինանսավորվում է Ուկրաինայի արևելքում անջատողականների գործունեությունը: