Բաժիններ՝

Էրդողանը նախագահական ընտրություններից առաջ հատուկ աղոթք է պլանավորել Սուրբ Սոֆիայի տաճարում. Radikal

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պլանավորել է իսլամական աշխարհի մյուս առաջնորդների հետ աղոթք (նամազ) անել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում:

Թուրքական Radikal թերթի տվյալներով՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) օգոստոսի 10-ին նշանակված նախագահական ընտրությունների շեմին հատուկ աղոթք է պլանավորել այդ տաճարում:

Աղոթքը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին օրերին կազմակերպվելիք միջոցառումների շրջանակներում՝ կապված օսմանների կողմից 1453 թվականի մայիսի 29-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելու հետ: Եվ այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարությունը մտավախություններ ունի, որ այդ քայլը կառաջացնի բացասական արձագանքներ:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հույս էր հայտնել, որ Սուրբ Սոֆիայի թանգարանային համալիրը հետագայում կվերածվի գործող մզկիթի, ինչը կտրուկ բացասական արձագանք էր առաջացրել Հունաստանում, որը դա որակել էր որպես «միլիոնավոր քրիստոնյաների կրոնական զգացմունքների վիրավորանք»: Սուրբ Սոֆիայի տաճարը՝ որպես թանգարան, գործում է 1935 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս