Բաժիններ՝

Լոս Անջելեսում սպանել են հայ խանութպանի

Ամերիկյան CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը փնտրում է մի հանցագործի, ով երեքշաբթի մտել է 98 Cents Store խանութ և հրազենային զենքի միջոցով սպանել է նրա սեփականատիրոջը: Հարևան խանութում լսել են կրակոցները և ոստիկանություն կանչել:

Սպանությունից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 62-ամյա Եփրեմ Խոթսուրյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով: Ոստիկաններն ավելի քան 10 ժամ զննել են տվյալ տարածքը՝ հանցագործին գտնելու հույսով, սակայն դա չի հաջողվել նրանց: 

Տարվում է հետաքննություն: Սպանության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվել: Հարևաններն ու գործընկերները Խոթսուրյանին բնութագրել են որպես ընտանիքին նվիրված մարդ, ով մտադիր էր վաճառել իր խանութն ու անցնել թոշակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս