
Հուսով ենք, որ Արևմուտքն ուկրաինացիներին չի խանգարի պայմանավորվածության գալու հարցում. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ արևմտյան գործընկերներն ուկրաինացիներին չեն խանգարի պայմանավորվածության գալու հարցում:
Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայում երկխոսության հաստատման օգտին, ինչը սկզբունքային առաջադրանք է. «Կիևի իշխանությունները պետք է զգան ու իրականացնեն իրենց պատասխանատվությունը, պետք է երկխոսության մեջ մտնեն հարավ-արևելքի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ պայմանավորվեն, թե ինչպես ապրել հետագայում:
Ռուսաստանը հուսով է, որ Կիևի իշխանությունների ու երկրի մյուս շրջանների միջև երկխոսությունը կարող է հաստատվել ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Մենք հուսով ենք, որ մեր արևմտյան գործընկերները, որոնք դեռ կասկածներ ունեն այդ հաշվով, կվերացնեն իրենց առարկությունները և ուկրաինացիներին չեն խանգարի գալ պայմանավորվածության»: