
Ջերմուկում ու Գորիսում քաղաքապետ կնշանակեն «ասողները». «Հրապարակ»

«Հունիսի 8-ին հայաստանյան 39 համայնքներում, այդ թվում 2 քաղաքում՝ Ջերմուկում և Գորիսում, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Երկու քաղաքներում էլ ինտրիգ է հասունանում»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով.
«Ըստ ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրների՝ թեկնածուները կառաջադրվեն մայիսի 9-ից հետո։ Ջերմուկում «ասողը» Աշոտ Արսենյանն է, իսկ Գորիսում Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը, ովքեր իրենց մարդուն են ուզում քաղաքապետի պաշտոնին կարգել։ Ինչ վերաբերում է Ջերմուկին, ապա Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Աշոտ Արսենյանի ջրերը տևական ժամանակ նույն առվով չեն հոսում։ Երեկ Աշոտ Արսենյանին հարցրինք՝ ում է տեսնում Ջերմուկի քաղաքապետի պաշտոնում։ «Գործող քաղաքապետին՝ Վարդան Հովհաննիսյանին»։ Ինչո՞ւ։ «Որովհետև շատ լավ է աշխատում»»
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: