
Ռուսաստանը խախտել է Եվրոպայում սահմանների անխախտության սկզբունքը. Ջո Բայդեն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցներ է կիրառել նրա համար, որ Մոսկվան խախտում է Եվրոպայում սահմանների անխախտության արմատական սկզբունքը.
«Ռուսաստանը ոչ միայն խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այլև՝ այն արմատական սկզբունքը, որ Եվրոպայում սահմանները չեն կարող փոփոխվել ուժով: Դրա հետ կապված՝ մենք հարկադրված ենք եղել միջոցներ ձեռնարկել»:
Բայդենն ընդգծել է, որ Արևմուտքը պետք է վճռականորեն գործի Ռուսաստանի դեմ միջոցների հարցում՝ կապված Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշման հետ: Բայդենը հավելել է, որ Մոսկվան էներգակիրները գործածում է որպես տարածաշրջանում իր հարևանների վրա ճնշման միջոց: Բայդենի խոսքերով՝ Ուկրաինայում ճգնաժամի պատճառներից մեկը կոռուպցիայի բարձր աստիճանն է: