ԱՄՀ-ը հավանության է արժանացրել Ուկրաինային 17 միլիարդ դոլար հատկացնելը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինային 17 միլիարդ դոլար տրամադրելու մասին երկամյա վարկային համաձայնագիրը:
Այդ գումարը նախատեսված է Ուկրաինայի իշխանությունների տնտեսական ծրագրերին աջակցելու համար՝ կապված մակրոտնտեսական կայունության վերականգնման ու տնտեսական աճի վերսկսման հետ:
Նախատեսվում է առաջին փուլում Ուկրաինային հատկացնել 3.19 միլիարդ դոլար, որից մոտ 1 միլիարդ դոլարը կուղղվի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը: