
Ջեյմս Ափաթուրայն այսօր ժամանում է Թբիլիսի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսի է ժամանում Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: Այս մասին երեկ հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Այցի շրջանակներում Ափաթուրայը հանդիպումներ է ունենալու Վրաստանի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ափաթուրայն առաջինը հանդիպելու է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ, ինչից հետո կազմակերպվելու է մամուլի ասուլիս: