Boeing-ը պատրաստ է Իրանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսմանը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Boeing ընկերությունը պատրաստ է սկսել տեխնիկական գործընթաց, որը կարող է հանգեցնել Իրանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսմանը:

Boeing ընկերությունը ստացել է ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլտվությունը՝ ընթացակարգեր անցկացնելու համար, որոնք անհրաժեշտ են Իրան-ԱՄՆ չվերթների իրականացման համար: Այս մասին հայտարարել է Իրանի Քաղավիացիայի ղեկավար Ալի Ռեզա Ջահանգիրիանը:

Նրա խոսքերով՝ Boeing-ն արդեն իսկ սկսել է բանակցել իրանական ընկերությունների հետ՝ կապված պահեստամասեր մատակարարելու հետ, ինչն անհրաժեշտ է թռիչքների վերականգնման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031