Բաժիններ՝

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք առնչվել են ռուս 9 քաղաքական գործչի ու գործարարի: Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել վարկային երկու կազմակերպության՝ Էքսպո բանկի ու Ռուսէներգո բանկի նկատմամբ:

Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի գրասենյակը: Հարփերն ընդգծել է, որ Կանադայի կառավարությունը հստակ ցույց  տալիս, որ Ուկրաինայի կառավարությանն ահաբեկելու և այդ երկրում իրավիճակն անկայունացնելու ուղղությամբ Ռուսաստանի գործողությունները կունենան հետևանքներ.

«Ուկրաինայի ապօրինի օկուպացիան շարունակվում է, պահպանվում է Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի վտանգը: Հենց դրա համար էլ մենք այսօր պատժամիջոցներ ենք սահմանում ևս 9 մարդու ու 2 իրավաբանական անձի նկատմամբ»:

Նշվում է, որ Կանադայի սահմանած նոր պատժամիջոցներն առնչվել են նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն ու ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930