
Սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 28-30-ին, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 1-ի ցերեկը առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է, 2-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում ապրիլի 28-30-ին ,մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն