
ԱՊՀ հատուկ ծառառայությունների ղեկավարներին կից խորհուրդը գաղտնի նիստ է արել Հայաստանում. «Ժողովուրդ»

«Հայաստանում բոլորովին վերջերս անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդին կից տեղեկատվական անվտանգության հանձնաժողովի 4-րդ նիստը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Այն տեղի է ունեցել ապրիլի 14-18-ը։
Սակայն այս նիստի մասին համապատասխան մարմինները գերադասել են լռել, և այն հնարավորինս թաքուն անցկացնել։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, հանձնաժողովականների՝ Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, մշակութային ծրագրերի, նիստերի անցկացման և ներկայացուցչական ծախսերը հոգացել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այդ նպատակով ծախսվել է 12 մլն 99 հազար դրամ՝ մոտ 31 հազար ԱՄՆ դոլար» ։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։