Հովիկ Աբրահամյանի դուստրը նոտար է դառնում
ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակվել են նոտարների որակավորման ստուգման քննությունների թեսթային փուլի արդյունքները:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումների առաջին փուլին մասնակցել է 44 դիմորդ, որից 38-ը հաղթահարել է 80 տոկոս ճիշտ պատասխանների շեմը և անցել է որակավորման ստուգման երկրորդ` խնդիրների փուլ:
Նոտարի թեկնածուների անունները հրապարակված են առանց հայրանունների, բացի երկուսից՝ Աբրահամյան Աննա Հովիկի և Աբրահամյան Աննա Հենրիկի. երկուսն էլ հաղթահարել են 80 միավորի շեմը:
168.am-ի տեղեկություններով, առաջինը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրն է: