
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առաջին պլան է մղվում. Պեսկով

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առաջին պլան է մղվում այնպիսի իրավիճակներում, երբ դադարում է գործել միջազգային իրավունքը եւ քաոսի սպառնալիք է առաջանում, ինչպես Ուկրաինայում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կա հակադրությունների` պետության տարածքային եւ քաղաքական ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միասնություն: Հենց որ պետությունը միջազգային իրավունքի սահմանից դուրս գալու փուլ է մտնում, ինչը տեղի է ունեցել Ուկրաինայի դեպքում, այդ հակադրությունների միասնությունը խախտվում է եւ առաջին տեղ է դուրս գալիս ինքնորոշման սկզբունքը, քանի որ մարդիկ հետեւում են ինքնապահպանման պարզ բնազդին»,-ավելացրել է նա: